Հաջորդ Սերունդ
Երևան ակումբի ֆուտզալիստների միջին տարիքը չի անցնում 25 տարեկանը, ինչը մեր կարևոր ձեռքբերումներից է։
Մեր ֆուտզալիսներից շատերը՝ ի շնորհիվ ակումբում փայլուն ելույթների, հանդես են եկել նաև Հայաստանի հավաքականի կազմում։
Ինչպես հավաքականում, այնպես էլ ակումբում նրանց կողքին են պրոֆեսիոնալ վետերաններ, ովքեր ուժ, վստահություն և մոտիվացիա են հաղորդում ամեն խաղին։
Թիմի վետերաններից են Հակոբ Ուզունյանը, Գարեգին Մաշումյանը, Սարո Գալստյանը և Համլետ Մանուկյանը։
Թիմի ամենապատանի ֆուտզալիստներն են Գևորգ Դիդարյանը, Արթուր Պատատյանը, Ռոբերտ Մարգարյանը և Արսեն Սարգսյանը։ Վերջիններիս տարիքը դեռ չի բոլորել 22 տարեկանը, սակայն ընթացիկ առաջնությունում արդեն իսկ ցույց են տվել իրենց լավագույն որակները։
Նույնիսկ ամենակարևոր հանդիպումներին խաղաժամանակ են ստանում 3 դարպասապահ, որոնցից Արթուրը և Արտյոմը պարբերաբար հրավիրվում են Հայաստանի հավաքական, իսկ Գևորգը՝ լինելով ընդհամենը 18 տարեկան, արդեն իսկ աչքի է ընկնում հուսալի խաղով։ Արթուրը ամենից շատն է ժամանակ ստանում խաղադաշտում։
Արթուր Պատատյանը չնայած իր կարճ հասակին, համեստ հայացքին և մեկ տարվա խաղային փորձին, վերջինս անչափ վտանգավոր հակառակորդ է դարձել մրցակից թիմերի պաշտպանների համար, հասցրել է հրավիրվել Հայաստանի հավաքական։ Ռոբերտն ու Արսենը սովորաբար միաժամանակ են խաղադաշտ դուրս գալիս, իսկ նրանց համագործակցությունը մեծամասամբ ավարտվում է դարպասի գրավմամբ։ Արսենին նաև մեծ վստահություն է հաղորդում ավագ եղբոր՝ Արամի փայլուն խաղը ակումբում։
Թիմի ղեկավարության առաջնային նպատակներից է ստեղծել ֆուտզալի դպրոց, ունենալ շատ պատանի սաներ, ովքեր հիմնովին կապահովեն թիմի երկարաժամկետ հաջողությունները:
Այս նպատակը ի կատար ածելու համար, մարզիչների դիմաց պահանջ է դրվում հասնել միայն առավելագույնին բոլոր առաջնություններում`
- դառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն,
- hնարավորինս լավ ելույթներ ունենալ Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկությունում, անցնել առաջին 2 խմբային փուլերը:
Մենք հավատում ենք մեր տղաներին։