Ահա և սկսում ենք 2023/2024 մրցաշրջանը:

Next Generation

Անցած 2 տարում ունենալով բազուն դժվարություններ (որպես նորաստեղծ թիմ), հասանք ամենաբաղձալի նպատակներին։ Երկու անգամ դարձանք Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն, մեկ անգամ նվաճեցինք Հայաստանի գավաթը։ Այս ամենի հետ մեկտեղ, մեր ամենամեծ նվաճումներից ենք համարում թիմը՝ պատանի սերունդով ապահովելը։

Այս պահին թիմի միջին տարիքը 23-ն է, ինչը մեծ առավելություն է տալիս կադրային քաղաքականության հարցում։

Իհարկե դրանում մեծ ներդրում ունեն մեր մարզիչները, ովքեր գիտեն ինչպես աշխատել երիտասարդ մարզիկների հետ։

Արդյունքում մենք ունենք անուններ, ովքեր հասցրել են հանդես գալ նաև Հայաստանի հավաքականի կազմում և դեռ մեծ բարձունքների են հասնելու։ Ներկայացնենք նրանցից մի քանիսին՝ Արթուր Պատատյան Արթուր Պատատյան Նրա անունը երկար ժամանակ թնդում էր Փյունիկի ՖԱ-ի պատանի ֆուտբոլիստների շարքում, այո դուք ճիշտ կարդացիք ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ։ Լինելով 19 տարեկան, Արթուրը ընտրեց ֆուտզալը։ Լինելով թիմակիցներից ամենացածրահասակը՝ նա համարվում է թիմի մաեստրոն, առանց նրա ներկայության կարծես գնդակը կանգնում է դաշտում, իսկ նրա փոխանցումները և տեղաշարժը դեմ են ֆիզիկայի օրենքներին։ Արթուրը պարբերաբար հրավիրվում է Հայաստանի հավաքական և համարվում է լավագույն սերունդի ներկայացուցիչներից մեկը։ Աղասի Եղիազարյան Աղասի Եղիազարյան Լինելով 17 տարեկան՝ Աղասին մեկ ամբողջական մրցաշրջան է անցկացրել ֆուտզալում։ Այս տղային հնարավոր չէ չանդրադառնալ, քանի որ բացի խաղային որակներից աչքի ընկնում վարակիչ պրոֆեսիանալիզմով։ Նա ունի բացառիկ համեստություն, դաշտում ամենասառնասիրտն է, իսկ ձախ ոտքը ընդունակ է հանկարծակիի բերել ցանկացած իրավիճակում։ Էրիկ Հակոբյան Էրիկ Հակոբյան Լինելով 19 տարեկան, այս տղան հասցրել է իր արդյունավետությամբ գրավել մարզիչների ուշադրությունը։ Նա իսկական օրինակ է, թե ինչպես պետք է ճիշտ իրականացնել մարզչի առաջադրանքը։ Նույնիսկ ամենակարևոր հանդիպումներում Էրիկը աչքի է ընկնում իր սառնասրտությամբ և խաղային բարձր որակներով ինչը նրան դարձնում է անփոխարինելի։ Ռոբերտ Մամիկոնյան Ռոբերտ Մամիկոնյան Ռոբերտը նույնպես անցկացրել է մեկ ամբողջական մրցաշրջան լինելով 18 տարեկան։ Վերջինիս ֆիզիկական տվյալները նրան թույլ են տալիս հաղթող դուրս ցանկացած իրավիճակում։ Երբ մարզչին հարցնում ենք այս ֆուտզալիստի մասին, տպավորություն է կարծես նա անձեռնամխելի է և երբեք քննադատության չի արժանանում։ Իրականում նա ուղղակի իդեալական առաջադրանք կատարող է և երբեք դաշտից չի հեռանում իր գործը կիսատ թողած։ Ռաֆիկ Մելիքյան Ռաֆիկ Մելիքյան Իհարկե չենք մոռանում մեր ավագին, ֆուտզալիստի ով թիմի սիրտն է և շարժող ուժը։ Լինելով դեռ 20 տարեկան Ռաֆիկը նույնպես ընտրեց ֆուտզալը։ Այս պահին մեր ավագը 24 տարեկան է, Հայաստանի հավաքանի խաղացող, իսկ Երևան թիմում տպավորություն է թե առանց նրա ոչ մի ճանճ չի կարող շարժվել։ Նրա համեստությունը օրինակելի է դարձել թիմի բոլոր անդամների համար, սակայն մեկ հայածքը բավական է որպեսզի թե՛ թիմակիցը, թե՛ մրցակիցը հասկանան նրա կարծիքը ցանկացած դրվագի հանդեպ։

Հոդվածով փորձեցինք ներկայացնել Երևան թիմի ամենապատանի սերնդի վառ ներկայացուցիչներին, իսկ հետագայում կանդրադառնանք նաև մեր թիմի ավելի փորձառու ներկայացուցիչներին, ովքեր իրենց փորձով և ընդունակություններով ճանապարհ են հարթում բոլորիս դեպի բարձունքներ։